Foto

Գաբրիել Բալայանը՝ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող ՀՀ ՊՆ տեղական Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ այս նախագծով զինված ուժերի կարգապահական կանոնագրքում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝ որպես կարգապահական իրավախախտումը ծանրացնող հանգամանք, նախկինում հանցագործություն կատարած լինելու փոխարեն սահմանվում է իրավախախտումը դատվածություն ունեցող զինծառայողի կողմից կատարելը։ Սահմանվում է կարգապահական իրավախախտում հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը ՝ առավելագույն վեց ամիսը փոխարինել մեկ տարով, իսկ նյութական վնասի հայտնաբերման դեպքում՝ երեք տարի։ Կարգապահական տույժ տալու համար սահմանված 30 օրյա ժամկետում չեն հաշվարկվում ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները։

«Նախատեսվում է նաև կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու, ինչպես նաև ծառայողական քննությանը մասնակցելու պահից իրավունքներն ու պարտականությունները գրավոր ծանոթացնելու պահանջը։ Սահմանվում են ծառայողական քննության կասեցման և վերսկսման հիմքերը, դրանք են՝ զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ գործուղման, արձակուրդի մեջ գտնվելու կամ ծառայողական քննության կատարումն ժամանակավորապես խոչընդոտող այլ անհաղթահարելի ուժ առաջացած լինելու կամ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքերը։ Իսկ այդ հանգամանքները վերանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայողական քննությունը վերսկում է։ Սահմանվում են կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողի կողմից բողոք ներկայացնելու և բողոքի քննարկամն արդյունքներով իրավասու հրամանատարի պետի կողմից ընդունվող որոծումները, մասնավորապես բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն, փոփոխելով կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժի տեսակը ճանաչել անվավեր կամ մերժելու բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը թողնելով անփոփոխ։ Կարգապահական տույժերի հանման շրջանակներում նախատեսվում է նաև այն դեպքը, երբ տույժը հանվել է բողոքարկման արդյունքում։ Կարգապահական իրավախախտումները սահմանող հոդվածում հստակեցվում են կարգապահական տույժերի անվանումները»,- նշեց փոխնախարարը։

Ելույթի վերջում Պաշտպանության փոնախարարը խնդրեց հավանություն տալ ԶՈՒ կարգապահական կանոնագրքում կատարվող փոփոխությունների և լրացումների նախագծին։

Vesti.am