Foto

Վլադիմիր Պուտինը ժամանել է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

«TACC» գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ նոյեմբերի 28-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին: Օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:
Հատնի է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Քննարկվելու են տարբեր ոլորտներին վերաբերող 20-ից ավելի հարցեր:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ արդեն իսկ աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք: