Նոյեմբերի 21-ին Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիին: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը:
Այսօր` նոյեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանը կայցելի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին ինստիտուտ(ICE), որտեղ կհանդիպի ICE նախագահ Կառլո Ֆեռռոյի հետ:
Նախատեսվում է, որ վարչապետը հարցազրույց կտա իտալական «Corriere della Sera» օրաթերթին:









