Foto

ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում հայտնվել են թուրքական ընկերություններ և Թուրքիայի քաղաքացիներ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրներում գրանցված ընկերությունների և  քաղաքացիների դեմ։ Ցանկում տեղ են գտել որոշ եվրոպական երկրներ, Սիրիան, Թուրքիան և Պարսից ծոցի երկրները։

Թուրքիայում գրանցված «Sahloul» ընկերությունը, դրամական փոխանցումների «El-Sultan» ընկերությունը և արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող «ACL» ընկերությունը ևս հայտնվել են պատժամիջոցների ենթակա կառույցների ցանկում։ Այդ ցանկում ներառվել են նաև Թուրքիայի քաղաքացիներ Իսմաիլ և Ահմեթ Բայալթուններ եղբայրները։

Հայտնի է, որ նշված ցանկում ներառված ընկերություններին և անձանց պատկանող ամերիկյան բանկային հաշիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, իսկ նրանց հետ համագործակցությունը՝ արգելվում։