Ֆրանսիայում կյանքի 69–րդ տարում մահացել է Louis Vuitton առևտրային տան հիմնադիրի թոռան թոռը` Պատրիկ Լուի Վիտոնը։ Այդ մասին տեղեկանում ենք նորաձևության տան Instagram–ի էջից։
Պատրիկ Լուին ընտանեկան բիզնեսին միացել է 1973թ–ին և սկսել է ստորին օղակներից` աշխատելով որպես ենթավարպետ։
Louis Vuitton առևտրի տունը հիմնել է Լուի Վիտոնը` 1854թ–ին Ֆրանսիայում։ Այն մասնագիտանում է համանուն ապրանքանիշի ճամպրուկների և պայուսակների, հագուստի, օծանելիքի և «լյուքս» դասի աքսեսուարների արտադրության վրա։