Foto

Հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ մարտավարական զորավարժություն է անցկացվել

Նոյեմբերի 4-ից 6-ը 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական  զորավարժություն, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային դիվիզիոնը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, բացազատվել նախանշված տեղանքում:

Ստանալով մարտական առաջադրանքը՝ հրետանային ստորաբաժանումները համազարկերով խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքները և հենակետերը: