Foto

Գյուղմթերքի արտահանման հարցն են քննարկել

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է.

«Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսական և այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել արտադրողների հետ մշտական կապի պահպանումը՝ արտահանման խթանման միջոցառումները, ծրագրերն ու քայլերը լավարկելու, խնդիրները վեր հանելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված գործողությունների հետևողական իրականացումն ու այդ ուղղութամբ պետություն–մասնավոր հատված սերտ համագործակցությունը»։