Foto

ՀՀ վարչապետ․ ՀԱՊԿ-ն կայունության և անվտանգության հիմնական գործոնն է մեր տարածաշրջանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ։

Փաշինյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։

«Այն կայունության և անվտանգության հիմնական գործոնն է մեր տարածաշրջանում: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակում համագործակցության երեք ուղղություններին՝ արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը և անվտանգության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև միասնական մոտեցմանը՝ մեր ընդհանուր սպառնալիքներին»,- նշեց Փաշինյանը: