Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին Ազգային միասնության օրվա առթիվ։
Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է․
«Հարգելի Արա Արշավիրի,
Շնորհավորում եմ Ձեզ Ազգային միասնության տոնի առթիվ,
Երկրի ճակատագրում շրջադարձային, հերոսական իրադարձությունների հիշատակով հաստատված այս տոնը կատարում է կարևոր բարոյական, պատմական, հայրենասիրական առաքելություն՝ վերականգնելով ժամանակի և սերունդների կապը, Հայրենիքին ծառայելու ավանդույթների անբաժանելիությունը և պատասխանատվությունը նրա ապագայի համար: Այս անսասան արժեքները դարեր ի վեր միավորում են մեր ժողովրդին, օգնում են մեզ դիմակայել փորձություններին և ծառայում են որպես ոգեշնչման և ստեղծագործության անսպառ աղբյուր:
Մաղթում եմ ձեզ հաջողություն, առողջություն և ամենայն բարիք»: