Foto

Տիեզերական ոլորտում համագործակցություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև

Ռուսաստանի Դաշնության «Roscosmos» տիեզերական գործակալությունը հայտարարություն է արել Ռուսաստանի և Թուրքիայի միջև տիեզերական ոլորտում համագործակցության վերաբերյալ  միջկառավարական համաձայանագրի շուրջ աշխատանքների մեկնարկի մասին: 

«Roscosmos»-ը այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի և Մոսկվայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Սամսարի հետ կայացած հանդիպումից հետո: 

Գործակալությունը նշել է, որ թուրքական կողմը ավելի վաղ հաստատել էր իր պլանները` կապված Ռուսաստանում թուրք տիեզերագնանցների վերապատրաստման հետ:

Ռոգոզինը Մոսկվայում կայացած «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջարկել էր մի թուրք տիեզերագնացի ուղարկել Ռուսաստան: Նա համոզմունք էր հայտնել, որ թուրք տիեզերագնացը դասընթացների ավարտից հետո կարող է 2023թ. տիեզերք թռչել: