Foto

Կառավարության որոշմամբ Սարհատ Պետրոսյանն ազատվեց պաշտոնից

Սարհատ Պետրոսյանն ազատվեց  կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում։
Որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սարհատ Պետրոսյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ նա Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին դիմել էր կառավարության ղեկավարին՝ իրեն ազատելու խնդրանքով։ Նա ներկայացրել էր իր հրաժարականի պատճառները և նշել, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում։