Foto

Էրդողանը 20 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություններ է ուղարկել մեջլիս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան  է ուղարկվել  20 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու  միջնորդություններ, որոնք այժմ վերահասցեավորվել են Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին:

Այդ միջնորդություններով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 19  և ընդդիմադիր ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում են նաև HDP-ի համանախագահներ Սեզաի Թեմելլին և Փերվին Բուլդանը:

Ընդ որում կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել է միանգամից մի քանի պահանջագիր: