Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը ներկայացրել են գիտաժողովի նպատակը, նշել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությանը, այդ նպատակով հատկապես երիտասարդների շրջանում և Հայաստանի մարզերում կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է պրոֆեսոր Բելեզիկյանի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև կարևորել է Հայաստանում արդեն երկու տարի գործող Օստեոպորոզի կենտրոնի գործունեությունը:









