Foto

Քաղաքապետարանը Սանիթեկ է փոխանցել 160 միլիոն դրամ

Երևանի քաղաքապետարանը այսօր Սանիթեկ ըկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հորդորում ենք Սանիթեկ ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։

Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը Սանիթեկ ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»,-նշում են քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ ընկերության աշխատակիցներն օրեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի ու կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով  վճարել իրենց աշխատավարձերը։ Ընկերությունն իր հերթին մեղադրում էր քաղաքապետարանին՝ նշելով, որ վերջինը չի կատարել ֆինանսական պարտավորությունները։