Ռուսական երկաթուղիներն անընդհատ աշխատանքներ են տանում աբխազական երկաթուղու ապաշրջափակման ուղղությամբ, որն Ռուսաստանը Հայաստանի հետ է կապում Վրաստանի տարանցիկ ճանապարհով: Այս մասին Երևանում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
Այնուամենայնիվ, ըստ Գլազևի, այս փուլում քաղաքական խնդիրները դժվարացնում են լուծել այս «ակնհայտ և խիստ անհրաժեշտ տնտեսական հարցը»:
«Կարծում եմ, որ խնդիրը կլուծվի վաղ, թե ուշ: Այստեղ անհրաժեշտ են ավելի շատ դիվանագիտական ջանքեր, հիմնականում Հայաստանի կողմից: Ռուսաստանն ու Վրաստանը քաղաքական մեծ տարաձայնություններ ունեն, մենք հուսով ենք, որ Հայաստանի կողմից ակտիվ դիվանագիտական առաքելություն կլինի: Իհարկե, խնդիրը Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների հարթության մեջ է, բայց երբ երկու կողմերը չեն կարողանում լուծել խնդիրը, անհրաժեշտ է երրորդ կողմի ակտիվ օժանդակությունը, որը որևէ խնդիր չունի ոչ մի կողմի հետ »,- ասաց Գլազևը:
Սերգեյ Գլազևը «հիմնականում դրական» գնահատական տվեց ԵՏՄ-ում Հայաստանի աշխատանքին:









