Foto

Սերգեյ Գլազև. Ռուսաստանը հանդիսանում է «հիմնական արտահանման կենտրոն» ԵՏՄ-ում

ԵՏՄ-ում տրանսպորտի մեծ ծախսերը հիմնականում կապված են բեռի կառուցվածքի հետ: Այս մասին հոկտեմբերի 1-ին Երևանում հայտարաեց Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

«Մենք արտահանում ենք հումքային ապրանքներ: Եթե վերցնենք, օրինակ, ածուխը, ապա տրանսպորտի ծախսերի տեսակարար կշիռը բավականին մեծ է՝ կապված դրա տեղափոխման բարձր գնի հետ: Եթե մենք մասնագիտանայինք բարձր տեխնոլոգիաների ապրանքների արտահանման մեջ, կարծում եմ, որ կունենայինք ծախսերի նույն մասնաբաժինը, ինչպես ԵՄ-ում և ԱՄՆ-ում: Այսինքն՝ միկրոսխեմաներն ավելի հեշտ են արտահանվում, քան ածխաջրածիններն ու մետաղները: Որքան ցածր է ապրանքների ավելացված արժեքը, այնքան բարձր են տրանսպորտի ծախսերը: Էլ չենք խոսում հեռավորության մասին», - նշեց Գլազևը, մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գնահատականը այն մասին, որ տարանցիկ ներուժի իրագործման հետ կապված խնդիրները մարտահրավեր են հանդիսանում միության մրցունակության համար:

Ըստ Սարգսյանի, ով ելույթ ունեցավ Երևանում կայացած «Եվրասիական մայրցամաքի տրանզիտ ներուժ» միջազգային ֆորումի նախօրեին, ԵՏՄ տարածքում ապրանքների արժեքի մեջ տրանսպորտի մասնաբաժինը կազմում է մոտ երեսուն տոկոս, իսկ ԵՄ-ում՝ տասը:

«Նման կառավարման համակարգով մենք չենք կարող մրցակցել: Այո, մենք կավելացնենք բեռների հոսքերը, ծավալները կաճեն, բայց հին համակարգը թույլ չի տա մեզ բավարարել ամենաբարձր պահանջները և թափ հավաքել գլոբալ փոփոխություններում: Մեր մասնաբաժինը տարանցիկ տրաֆիկում կնվազեցվի», - վստահեցրեց ԵՏՀ նախագահը:

Իր հերթին, Սերգեյ Գլազևը կոչ  արեց չմոռանալ, որ Ռուսաստանը հանդիսանում է «հիմնական արտահանման կենտրոն»: