Foto

Արսեն Այվազյան․ Ինչ-որ փուլում սպասելի էր ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի համար ինչ-որ փուլում սպասելի էր ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականը: «Ոչինչ բացառել չի կարելի, ոչինչ հավերժ չէ, ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Ոչ մի փոփոխություն ինձ չի զարմացնում, որովհետև կյանքը դինամիկ է, և վերջին շրջանում էլ տեսել ենք բազմաթիվ փոփոխություններ, բազմաթիվ զարգացումներ»,–«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Այվազյանը:
Հարցին՝ արդյոք համակարգի աշխատանքի վրա չի ազդում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կամ ոստիկանապետի փոփոխությունը, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ փոփոխությունները չեն կարող անդրադառնալ որևէ քրեական գործի քննության վրա:
«Հաշվի առնելով, որ երկար տարիներ աշխատել եմ ոստիկանության համակարգում և քննչական մարմիններում, վստահաբար կասեմ, որ կան պրոֆեսիոնալ կադրեր, որոնք իրենց գործն են անում՝ անկախ նրանից, թե ով է իրենց ղեկավարը»,- նշեց Այվազյանը: