Foto

Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը Եվրո-2020-ի առաջիկա խաղերին հարցականի տակ է. News.am

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանն անդրադարձել է Կամո Հովհաննիսյանի վնասվածքին և նշել, որ Հովհաննիսյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին:

«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ 

Աղբյուր՝ News.am