Foto

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին

Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին։

Լուրը հաստատեցին ոստիկանության լրատվութայն բաժնից։ Ոստիկանությունը ահազանգը ստացել է սեպտեմբերի 23–ին, 23։50–ի շրջակայքում:

Դին հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի Բջնիի առանձնատանը։ Վնասվածքը եղել է գլխի շրջանում։

Նախնական տեղեկություններով`Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը):

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել en արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:

Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` Ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը։ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանակիր է։