Foto

Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ հյուրընկալվել են Ազգային ժողովում

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ շաբաթվա ընթացքում ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալվել են Ազգային ժողովում։ Այս մասին հայտնում է ԱԺ-ն։

«Արմավիրի մարզի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան համար 5 հիմնական դպրոցի և նույն մարզի Մրգաշատի Վարդգես Ափոյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Գերմանական «Դոյչե Գեզելշաֆթ» (Deutscshe Gesellschaft e.V.) լրագրողական ծրագրի մասնակիցների հետ հանդիպել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։

Պատգամավոր Ծովինար Վարդանյանն ընդունել է Լոռու մարզի Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան համար 9 հիմնական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ հանդիպել են պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը և Սյուզաննա Սայադյանը։

Արմավիրի մարզի Մայիսյանի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հանդիպել և զրուցել են պատգամավորներ Նատալյա Սինորյանի և Լևոն Լևոնյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկումների օրակարգը հագեցած է եղել․ կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներից մինչև Հայաստանի մարզերի զարգացման ծրագրեր ու Հայաստան-ԵՄ հարաբերություններ:

Օրենսդիրները մանրամասնել են նաև խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, պատասխանել երիտասարդներին հուզող բազմաբնույթ հարցերին։

Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը»,-նշված է հաղորդագրությունում։