Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերականգնել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը։
«Իմ՝ ՄԱԿ այցի ընթացքում ես հնարավորություն ունեցա կարճ խոսելու և՛ ԱՄՆ նախագահի, և՛ պետքարտուղարի հետ, որտեղ շատ կարճ նշեցի, որ մեր ցանկությունն է վերականգնել ռազմավարական գործընկերությունը, և սա, իհարկե, էապես կախված է ԱՄՆ-ից։ Մենք քայլ ենք արել և սպասում ենք փոխադարձ քայլերի», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Նա նաև նշել է, որ ամերիկյան կողմը «դրական վերաբերմունք» ուներ, և որ ընդունելության ժամանակ կայացած հանդիպումները դրական էին։









