Foto

Անկախության օրվա 28-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով է «ներկվել»

Հայաստանի Անկախության օրվա 28-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական դրոշի գույներով է «ներկվել»։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հայոց եռագույնով պատված հեռուստաաշտարկն ու գիշերային հիասքանչ Թբիլիսին»,– նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։