Foto

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Վալկոն

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը, տեղեկացրեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն վերանշանակվել է Սերգեյ Գեննադիի Վալկոն: 
 
Ալեքսանդր Միշարինը մասնակիցներին ներկայացրեց ՌԵ-ի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ընկերությունն ապահովում է համաշխարհային երկաթուղային բեռնաշրջանառության 28%-ը, համաշխարհային առաջատարն է այդ ցուցանիշով, իսկ  ուղևորաշրջանառության ցուցանիշով գտնվում է 4-րդ տեղում: 
 
Խոսելով Հարավկովկասյան երկաթուղու գործունեության մասին, Միշարինը նշեց, որ 11 տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է բավարարել Հայաստանի տնտեսության փոխադրումների պահանջարկը, իրականացնել երկրի տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր՝ չնայած երկրի տրանսպորտային շրջափակմանը: 
 
ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրեց, որ երկաթուղու դերը Հայաստանում աստիճանաբար աճում է, և ՌԵ-ի համար աշխատանքը հանրապենությունում նույնքան կարևոր է, ինչպես աշխարհի այլ 40 պետություններում, որտեղ ներկայացված է հոլդինգը: Նա հիշեցրեց, որ ՀԿԵ-ն հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից մեկը՝ Ընկերությունում աշխատում է 3 հազար մարդ: 
 
Նա նաև նշեց, որ միջին աշխատավարձը Հայկական երկաթուղում գերազանցում էր հանրապետությունում աշխատավարձի միջին մակարդակնը միայն 9%-ով, իսկ 11 տարիների ընթացքում երկաթուղայինների միջին աշխատավարձն ավելացել է 95%-ով և 29,2%-ով գերազանցում է միջին ցուցանիշը: Աշխատանքի արտադրողականությունը նույնպես ավելացել է՝ 66,2%-ով, 2019 թվականի արդյունքներով նախատեսվում է աճ 6,9%-ով, ինչը արդյունավետ աշխատանքի մասին է վկայում: 
Ալեքսանդր Միշարինը նկատեց, որ ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված Հայաստանի երկաթուղայինների աշխատանքի շնորհիվ  տեղամասային արագությունը 22 կմ/ժ-ից ավելացել է մինչև 36 կմ/ժ, տեխնիկականը՝ 27 կմ/ժ-ից մինչև 42 կմ/ժ, իսկ գնացքի միջին քաշը կազմել է 1 514 տն՝ 1 101 տն-ի դիմաց: