Foto

Թուրքիան կոշտ է արձագանքել Իսրայելի վարչապետի հայտարարությանը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս հանդես է եկել նախընտրական խոստումով: Նա հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի արտահերթ ընտրություններում, ապա Արևմտյան ափին հիմնված հրեական բնակավայրերը կկցի Իսրայելին:

Նեթանյահուի այս հայտարարությանը  բավականին կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ընտրություններից առաջ ամեն տեսակի անօրինական, իրավական հիմքից զուրք ու ագրեսիվ խոստումներ տվող Նեթանյահուի նախընտրական խոստումը ռասիստական պետությունն կառուցումն է»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիան բազմիցս ընդդիմացել է Հորդանանի Արևմտյան ափին Իսրայելի կողմից հրեական բնակավայրերի հիմնմանը: