ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի մասնակիցներն այցելել են Արցախ:
«ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելեցին Արցախ։ Այցը մեկնարկեց Դադիվանք վանական համալիրից։ Այնուհետև շարունակվեց Արցախի ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր»,- գրել է Նաղդալյանը:
Արցախում կշարունակվի օգոստոսի 27-ին Երևանում մեկնարկած ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը:









