Foto

Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք կհեռանանք թեկուզ վաղը. Վլադիմիր Պուտին

Մոսկվան պատրաստ է Գյումրիից դուրս բերել ռուսական ռազմաբազան, եթե Հայաստանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրի։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ իր կողքին ռուսական ինչ-որ ռազմական թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք՝ Բիշքեկում երեկ տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպում։ Առաջիկայում էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ շարունակելու Պուտինի հետ երկխոսությւունը։