Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկ տարով պայմանագիր է կնքել Ռուսաստանցի հարձակվող Դմիտրի Սիչովի հետ
Սիչովը Հանդես է եկել Ռուսաստանի ազգային հավաքականում, «Սպարտակում», «Մարսելում» և «Լոկոմոտիվում»: 2004 թվականին ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ, Եվրո 2008-ի բրոնզե մրցանակակիր է:
«Փյունիկի» նոր հարձակվողը 35 տարեկան է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանում «Փյունիկի» գույները կպաշտպանի նաև Արազ Օզբիլիսը, ով մինչ այժմ հանդես էր գալիս թուրքական «Բեշիկթաշում»:
Vesti.am









