Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը Փարիզում հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լե Դրիանի հետ: Այս մասին գրում է IRNA գործակալությունը։
Երկուշաբթի նախարարն արդեն այցելել էր Ֆինլանդիա, որտեղ բանակցություններ էր վարում այս երկրի ղեկավարության հետ, որից հետո նա այցելել է Շվեդիա, իսկ հետո Նորվեգիա: