Foto

Աշխարհի առաջնության 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

2010 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը որոշել է ավարտել կարիերան: 40-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի վերջին գավաթը հոնկոնգյան «Քիթչին» էր:

«Ես գիտակցում էի, որ այս պահը մի օր գալու է: Ես որոշեցի թողնել պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Իհարկե, հրաժեշտի խաղ կլինի, այն հավանաբար կանցկացվի Ուրուգվայում: Վերջերս ես նոր առաջարկ ստացա, սակայն երեխաներիս ծնունդով ես նոր առաջնահերթություններ ունեմ»,- ասել է ֆուտբոլիստը

Իր կարիերայի ընթացքում Ֆորլանը պաշտպանել է «Մանչեստր Յունայթեդի», «Վիլյառեալի», «Աթլետիկոյի» և «Ինտերի» գույները: Ուրուգվայի հավաքականի կազմում հանդես է եկել 105 անգամ և 34 գոլ խփել: 2010 թվականին Ուրուգվայի հավաքականը թեև զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, սակայն Ֆորլանը ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու: