Foto

Facebook-ը ժամանցային հեռուստակցորդ կթողարկի

Facebook- շարունակում է հեռուստացույցին կցվող նոր սարքի մշակումները, որը նաև տեսախցիկ կունենա: Այն թույլ կտա տեսազանգեր կատարել արդեն վաճառքում գտնվող Portal սմարթ էկրանների նմանությամբ: Նոր սարքը կունենա նաև ժամանցային բաղադրիչ:

Այժմ Facebook-ը բանակցություններ է վարում Netflix, Disney, HBO և Amazon սթրիմինգային ծառայությունների հետ՝ նոր հավելվածում նրանց ներկայության վերաբերյալ: Սոցցանցում կարծում են, որ դրանց ներկայությունը կավելացնի սարքի գրավչությունը, որի հիմնական նպատակը WhatsApp и Messenger գործիքներով զանգեր կատարելն է:

Vesti.am