Ես ընդամենը 3 ամիս է, ինչ բնակվում եմ Մոսկվայում (այստեղ եմ գտնվում ուսման նպատակով, չեմ արտագաղթել), խոսեմ որպես «հայաստանցի հայ», չնայած` այդ ձևակերպմանը կտրուկ դեմ եմ։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի հայ, Մոսկվայի հայ, Ղարաբաղի հայ, Լիբանանի հայ և այլն: Հայը կա՛մ հայ է, կա՛մ `ոչ : Մեր հաղթանակը միասնության մեջ միայն կարող է լինել, ոչ թե իրար մեջ ներքուստ խնդիրներ ստեղծելու կամ ապացուցելու՝ ով է առավել։ Մենք պետք է մեկս մյուսով միայն հպարտանանք: Միգուցե մի համայնքի մոտ մի բանն է առավել լավ ստացվում, մյուսի մոտ՝ մեկ այլ բան, կարևորը նպատակը մեկն է: Մի՛ հեռացեք այդ նպատակից՝ խորանալով տեխնիկական խնդիրների մեջ: Մի փոքր Մոսկվայում տեղի ունեցածի մասին։ Պիկետը սկսվեց ժամը` 11:30-ից Թուրքիայի դեսպանատան բակում, որտեղ անվտանգությունը զինված սպասում էր հայերին, և չէին թողնում բոլորին միասին դեսպանատան բակ, այսինքն` մի քանի հարյուր հայեր 15-ական հոգով հերթով գնացել են դեսպանատան բակ և դուրս եկել՝ զիջելով տեղը մյուս 15 հոգոն, ահա թե որտեղից է այդ թիվը հոլովվում։ Միտինգը սկսվեց ժամը`14:00-ին հարյուրավոր հայերի և բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչների ներկայությամբ: Բայց դա չէր կարևորը։ Նախ ասեմ, որ առավոտից շատ ուժեղ հոսք էր Եկեղեցու բակում, հերթը եկեղեցու մուտքի մոտ անբացատրելի էր, ամբողջ քաղաքով հայկական դրոշներով մեքենաներ էին: Մետրոյում բոլորը հայեր էին, հայկական շունչն ու շարժն անհնար էր չնկատել այսօր Մոսկվայի ցանկացած անկյունում: Այսինքն` քանակությունը շատ-շատ էր, ուղղակի, նրանք ամբողջ քաղաքով մեկ էին գործում՝ միաժամանակ։ Շատ հուզիչ էր նաև, երբ տեսա կրկնակի հենաշարժով մարդկանց, ովքեր երկար ճանապարհ էին կտրում մետրոից մինջև եկեղեցի հասնելու համար։ Ի՞նչ եք պահանջում այս մարդկանցից, որոնցից շատերը անգամ ոչ մի վերաբերմունքի չեն արժանացել ո՛չ հայերից, ո՛չ Հայաստանից: Որոշները ոչ լավ օրից են լքել իրենց բնակավայրերը ու եկել են Ռուսաստան՝ աշխատելու: Եվ դեռ նրանք ինչ-որ բաներ պարտավո՞ր են, ո՞ւմ և ինչո՞ւ, մի՛ հիասթափեցրեք նրանց` ձեր անհիմն պահանջներով և մեղադրանքներով: Եվ առհասարակ բավակա՛ն է քննադատել, թերագնահատել որևէ հայի, մենք շատ մեծ արժեքներով և առավելություններով ազգ ենք։
Մարիամ Հովսեփյանի ՖԲ էջից