Foto

Բրեդ Շերմանն առաջարկել է արգելել Ադրբեջանին ամերիկյան զինամթերքի վաճառքը

Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Ադրբեջանի իշխանությունների գործունեության սահմանափակմանը, որը շարունակ սպառնում է Ստեփանակերտին՝ խոցել Արցախի տարածքում գտնվող քաղաքացիական օդանավերը: «Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանն իր հարևաններին վախեցնի։ Ադրբեջանական օդուժին որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ մենք պետք է անենք»,- ընդգծել է կոնգրեսականը: Օրենսդրական փոփոխությունն ուղարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին կանոնակարգման հարցերի հանձնաժողով:

Ուսումնասիրությունից հետո այն Կոնգրեսի ստորին պալատ կներկայացվի։ ԱՄՆ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, անդրադառնալով կոնգրեսական Շերմանի հայտարարությանը, նշել է, որ այս փոփոխությունն Ադրբեջանին ուղղված ազդանշան կլինի:

«Այս փոփոխությունն Ադրբեջանին համար ազդանշան կլինի այն մասին, որ ԱՄՆ-ն անվերապահորեն դեմ է քաղաքացիական օդանավերի ոչնչացման ցանկացած սպառնալիքի: ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող պաշտպանական հոդվածները երբևէ չպետք է կիրառվեն մի ազգի կողմից, որը գրեթե սպառնում է օգտագործել իր օդային հնարավորություններն անմեղ ուղևորներին սպանելու համար»,- ասել է Արամ Համբարյանը։

Նելլի Մելքոնյան