Foto

Իվետա Տոնոյան․ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում զերծ ենք մնում որևէ գնահատական տալուց

ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ։ ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ տեղի են ունենում իրավական գործընթացներ և եթե լինի այս հարցի հետ կապված իրավական լուծում, ԲՀԿ-ն իր գնահատականը կտա։

Հարցին՝ խնդիրները իրավակա՞ն հարթությունում են, թե՞ քաղաքական Իվետա Տոնոյանն արձագանքեց, որ որևէ մեկը փաստաբանի գործառույթ չի կարող վերցնել իր վրա և նման գնահատական տալ։ «Հարցը պետք է դիտակել ամբողջականության համատեքստում՝ քանի դեռ չկա, զերծ ենք մնալու որևէ գնահատական տալուց»,-ասաց նա։