Երեկ երեկոյան՝ արդեն վեցերորդ օրը, հազարավոր ցուցարարներ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դուրս էին եկել փողոց` պահանջելով ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ երեկոյան միացել է խորհրդարանի շենքի դիմաց հավաքված բազմությանը և իր աջակցությունը հայտնել ցուցարարներին: - «Ճշմարտությունն ու ուժը այստեղ են», - ասել է Մարգվելաշվիլին:
Մի քանի ցուցարարներ հացադուլ են հայտարարել:









