Foto

Նովոսիբիրսկում հայկական համարներով ավտոմեքենայից կրակել են հայի վրա

Երեքշաբթի Նովոսիբիրսկում հրաձգություն է կատարվել ծագումով Հայաստանից անձանց մասնակցությամբ: Գոգոլի փողոցի շրջանում գնդակահարվել է 41-ամյա Անդրանիկ Մուրադյանը: Կրակոցները կատարել են անհայտ մարդիկ՝ հայկական համարներով Nissan ավտոմեքենայի միջից, փոխանցում է NGS.RU պորտալը: Գրում է News.am-ը։
Տուժածին փորձել են հիվանդանոց տեղափոխել, բայց նա մահացել է: «Մուրադյանը բազմաթիվ թափանցող վերքեր է ստացել կրծքավանդակի շրջանում՝ սրտի վնասումով, վեջույթներին, որովայնին և գլխին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 10 պարկուճ: Սկսվել են հանցագործների որոնումները: