«Ամփոփելով 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ որպես նախկինում ասվածի ամփոփում պիտի ասեմ հետևյալը: 2018 թվականը բյուջետային առումով, թուլ տվեք ասել, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է, և նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել. 2018 թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նախագահի 1 փոփոխություն, վարչապետի 5 ընտրություն, վարչապետի 2 փոփոխություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, մի քանի քաղաքներում արտահերթ ընտրություններ, և ի վերջո տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:
Եվ այդ տարվա արդյունքում ի՞նչ ունենք մակրոտնտեսական առումով: Այդ տարվա արդյունքում ունենք 5,2 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած կառավարությունը բյուջեում դրել էր 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Եվ բյուջետային առումով ի՞նչ խնդիր կա. պետական բյուջեն, կառավարությունը 2018 թ.-ի արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն: Եվ եթե այս առումով մոտենանք խնդրին, կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, որովհետև այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է Հայաստանի Հանրապետության բնականոն կյանքը լիարժեքորեն»,- ասաց Փաշինյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։