Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Դատարանը տեղեկացրեց, որ երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրեցին դատարանին։
Նշենք, որ դատարանը երկու նախագահներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի։ Բացի այդ, դատարանը պարզաբանեց, որ անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար, պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով։
Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջրոդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։