Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ կան։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հանդիպումների մասին։ Բայց, փաստել է դեսպանը, գործընթացը լավատեսություն է ներշնչում։ Դեսպանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները նպաստել են բռնության կրճատմանը շփման գծում։ Կան նաև այլ դրական ազդակներ, նշել է դեսպանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին Վաշինգտոնում։