Նեպալցին համաշխարհային ռեկորդ Է սահմանել՝ 23-րդ անգամ բարձրանալով Էվերեստ լեռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ 49-ամյա Կամի Ռիտան Ջոմոլունգմայի կատարին, որի բարձրությունը 8848 մետր է, հասել Է տեղական ժամանակով ժամը 07:50-ին (Երևանի ժամանակով 06:05-ին): Լեռնագագաթ ուղերորվելուց առաջ Ռիտան հայտնել Է, որ պլանավորում Է կանգ առնել 25-րդ վերելքից հետո: Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ Է բարձրացել 1994 թվականին, իսկ վերջին վերելքը նա կատարել Էր 2018 թվականի մայիսի 16-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:









