Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտնել է, որ թիմի եզրային հարձակվող Նեյմարը մկանային վնասվածք է ստացել և շարքից դուրս կմնա մոտ երեք շաբաթով։
Այսպիսով, վինգերը բաց կթողնի Բրազիլիայի առաջիկա ընկերական հանդիպումները և կարող է չհասցնել ապաքինվել Աշխարհի 2026 թվականի առաջնության անդրանիկ խաղին։
«Նեյմարն անցել է բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները. մենք ՄՌՏ ենք արել, որը հայտնաբերել է երկրորդ աստիճանի մկանային վնասվածք։ Մարզիկը շարունակում է բուժումը, ակնկալվում է, որ նա կապաքինվի երկուսից երեք շաբաթվա ընթացքում»,-Լասմարի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության իր առաջին հանդիպումը Բրազիլիայի ընտրանին կանցկացնի Մարոկկոյի դեմ։ Խաղը կկայանա հունիսի 14-ին:









