Foto

Սոչիում սկսվել են Լավրովի և Փոմպեոյի բանակցությունները

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն սկսել են բանակցությունները Սոչիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Սա երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն Է և Փոմպեոյի՝ որպես Պետդեպարտամենտի ղեկավարի առաջին այցը Ռուսաստան:

ՌԴ ԱԳ նախարարը լիաֆորմարտ բանակցություններ կանցկացնի պետքարտուղարի հետ:

Նաև Սոչիում Փոմպեոյին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: