Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մայիսի 11-ից Հայաստանում են գտնվում 1941-45 թվականների հայրենական պատերազմի հաղթանակի մարշալների զավակներն ու թոռները։
Պատվիրակության կազմում է նաև ԽՍՀՄ մարշալ Օլեգ Լոսիկի թոռնուհին՝ Իրինա Լոսիկը։
Նա նշեց, որ սա հրաշալի նախաձեռնություն է, որ իրենց պատվիրակությունը եկել է Հայաստան, որ իրենք պահպանում ենք սերունդների կապը, որ մեր ժողովուրդները բարեկամություն են անում։
« Ես միշտ ասում եմ, որ մենք կարողացանք հաղթել Մեծ հայրենական պատերազմում միայն այն բանի շնորհիվ, որ մեջք մեջքի տված գնացին հայերը, վրացիները, մոլդովացիները, ուկրաինացիները։ Եթե բոլոր ագզերը չհամախմբվեին, ապա մենք չէինք հաղթի»,- ասաց Իրինա Լոսիկը։









