ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ունի իր ամբողջական աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՈՒԹՅԱՆ մասին Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։
Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը միասին հիմք կդնեն TRIPP-ի համար, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։
Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»,– գրել է նա՝ Social Truth-ում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ԱՄՆ նախագահ Թրամփին շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար:









