Քենիայի Ռիֆտ Վալի (Մեծ Բեկվածքի հովիտ) շրջանի քաղաքներից մեկում հրդեհ է բռնկվել աղջիկների դպրոցի հանրակացարանում, ինչի հետևանքով առնվազն 15 աշակերտուհի է զոհվել, ևս 79-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Հրդեհը բռնկվել է գիշերօթիկ դպրոցի հանրակացարաններում։ Պատճառը դեռևս չի պարզվել։
Դպրոցական հրդեհները սովորական երևույթ են քենիական գիշերօթիկ դպրոցներում, ընդ որում՝ դրանցից մի քանիսը տեղի են ունենում հրկիզումների, իսկ մյուսները՝ էլեկտրականության անսարքությունների պատճառով։









