Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մայիսի 11-ից Հայաստանում են գտնվում 1941-45 թվականների հայրենական պատերազմի հաղթանակի մարշալների զավակներն ու թոռները։
Այսօր Ռուսաստանի հայերի միության և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։
Պատվիրակության կազմում է նաև ԽՍՀՄ մարշալ Լեոնիդ Գովորովի թոռը՝ Ալեքսեյ Գովորովը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք շնորհակալ են Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, որ նման հնարավորություն ընձեռեց իրենց լինել Հայաստանում անմիջապես մայիսի 9-ից հետո։
Ալեքսեյ Գովորովի համար ցեղասպանության թեման անձնական է, քանի որ ինքը հայկական արմատներ ունի։
«Մենք շատ շնորհակալ ենք, որ ունեցանք նման հնարավորություն լինել այս հուշահամալիրում։ Շատ տպավորիչ է այս կառույցը և մենք, անձամբ ես հասկանում ենք, թե որքան կարևոր է այն հայ ժողովրդի համար։ Որպեսզի և՛ Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը, և՛ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը պահպանվի։ Դրա մասին պետք է իմանա երիտասարդությունը»,- ասաց Ալեքսեյ Գովորովը։
Մանրամասները՝ տեսանյութում։









