STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչայինգիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչներըկվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում էազգային փորձագետների մրցույթ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկիկողմից իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։
Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում(1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտականառարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկայական ծրագրերը, 5-12 դասարաններիդասագրքերը, գնահատման համակարգը, ինչպես նաև կներդրվեն առարկաների դասավանդման նորև ժամանակակից մոտեցումներ։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ, գործընկեր կազմակերպություններն ենՀամաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը(USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ստեղծվել ենփորձագիտական թիմեր, որում ներգրաված են ներառական կրթության, կրթական նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ զբաղվող և այլ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Այժմ մեկնարկում է ազգային փորձագետների ընտրության գործընթացը:
Մրցույթին դիմելու կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալհղումով՝ https://bit.ly/2Jfz1Q5









