Foto

Արսեն Թորոսյան. Նախարարությանը դեռևս չի հաջողվել ոլորտից 100 տոկոսով վերացնել կոռուպցիան

«Չեմ բացառում, որ առողջապահության ոլորտում կա կոռուպցիա։ Եթե մենք խոսում ենք ապօրինի եկամուտների մասին բուժհաստատություններում վերցվող և դա համարում ենք կոռուպցիա, ապա դա կա, ես ինքս դա չեմ համարում կոռուպցիա, ես դա համարում եմ ապօրինի եկամուտ, որը էլի պետք է չլինի, բայց դա ամեն դեպքում ապօրինի եկամուտ է, որ բժիշկը հայցում է պացիենտից, պացիենտի բարեկամից։ Եթե գնում ենք մի քիչ ավելի վերև, եթե խոսքը պետական ապարատում եղած կոռուպցիայի մասին է, ես կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անում ենք, որ դա չլինի, սակայն նախարարության վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ 100 տոկոս չի հաջողվել, բայց մեր քայլերը միայն այդ ուղղությամբ են»,- հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ չբացառելով, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա դեռ կա։