Foto

Մատաղիսի ուղղությամբ կարեւոր ծրագիր ենք սկսել. Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է.

Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր ենք սկսել։

Մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաև՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորգման աշխատանքների առաջին փուլը։