Foto

Ռուբիոն Հորմուզի հարցը համարել է Իրանի հետ բանակցությունների առաջնահերթությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, եթե Թեհրանը վերաբացի Հորմուզի նեղուցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները ընթանում են կառուցողական՝ նշելով, որ ինքը հանձնարարել է բանակցողներին չշտապել համաձայնության հասնելու հարցում, քանի որ ժամանակը Վաշինգտոնի օգտին է։

«Նեղուցը պետք է անհապաղ վերաբացվի, և այդ դեպքում մենք, համաձայնեցված պարամետրերի շրջանակներում, շատ լուրջ բանակցություններ կվարենք հարստացման, բարձր հարստացված ուրանի և երբեք միջուկային զենք չունենալու նրանց պարտավորության վերաբերյալ», – ասել է Ռուբիոն New York Times-ին տված հարցազրույցում։

Հրապարակումը նաև, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ «սկզբունքային համաձայնություն կա Հորմուզի նեղուցը վերաբացելու համաձայնագրի վերաբերյալ՝ Իրանի կողմից բարձր հարստացված ուրանը վերացնելու պարտավորության պայմանով»։