Միլանի «Ինտերի» ղեկավարությունը նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի երեք կիսապաշտպանի։ Այս մասին հայտնում է իտալական Corriere dello Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական գրանդի շարքերը կլքեն Լուիս Էնրիկեն, Ալեքսանդր Ստանկովիչը և Դավիդե Ֆրատեզին։ Այս եռյակի տրանսֆերների վաճառքից «ներաձուրիները» ծրագրում են վաստակել ընդհանուր առմամբ մոտ 90 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» հռչակվել է Իտալիայի Ա Սերիայի չեմպիոն։ Բացի այդ, միլանյան թիմը նվաճել է նաև երկրի գավաթը՝ մրցաշարի եզրափակիչում 2-0 հաշվով վստահ առավելության հասնելով Հռոմի «Լացիոյի» նկատմամբ։
Աղբյուրը՝ Armsport.am:









